-
26.06.2016|
23:13
Հռոմի պապն ու Ամենայն Հայոց Կաթողիկոսն այսօր Խոր վիրապ վանքից աղավնիներ բաց թողեցին բիբլիական Արարատ լեռան ուղղությամբ՝ դեպի հայ-թուրքական փակ սահման:
-
26.06.2016|
23:11
Այսօր Էջմիածնում ստորագրած համատեղ հռչակագրով Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն և Հռոմի Ֆրանցիսկոս Պապն անընդունելի համարեցին կրոնական արժեքների արմատական դրսևորումները՝ ատելության, խտրականության ու բռնության տարածումն արդարացնելու համար:
-
26.06.2016|
23:11
Էջմիածնում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ Սուրբ Աթոռի մամուլի գրասենյակի տնօրեն Ֆեդերիկո Լոմբարդին արձագանքեց Թուրքիայի փոխվարչապետի հայտարարությանը, թե Հայոց ցեղասպանության վերաբերյալ Հռոմի Պապի հայտարարությունը բնորոշ է «խաչակրաց արշավանքի մտածելակերպին»:
-
26.06.2016|
23:07
Երևանի Հանրապետության հրապարակում Հռոմի պապին հանդիսապետությամբ էկումենիկ արարողությունից և Խաղաղության աղոթքից հետո Ֆրանցիսկոս պապին փոխանցվեց Նոյան տապանի մանրակերտը՝ սրբազան Արարատ լեռան վրա դրված:
-
26.06.2016|
23:06
«Ռադիո Վատիկան»-ը իր կայքէջում տեղադրել է Երևանի Հանրապետության հրապարակում Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի ելույթը.
-
26.06.2016|
23:02
Այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վեհարանի գահասրահում տեղի է ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի համատեղ հռչակագրի ստորագրման արարողությունը:
-
26.06.2016|
10:02
Նախագահ Սերժ Սարգսյանը տիկնոջ հետ այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ներկա է գտնվել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից Մայր Աթոռի Սուրբ Տրդատի բաց խորանում մատուցված Սուրբ Պատարագին` աղոթական մասնակցությամբ Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի:
-
26.06.2016|
00:25
Ֆրանցիսկոս պապը ևս մեկ անգամ անցավ աշխարհաքաղաքական անհանգիստ ջրերով՝ Հայաստան կատարած այցի ժամանակ, երբ հանպատրաստից հղում արեց Օսմանյան Թուրքիայի կողմից 1,5 մլն հայերի կոտորածը որակելով «ցեղասպանություն»՝ գրում է The New York Times-ը:
-
25.06.2016|
23:34
Խաղաղությունը չի կարող կենսագործվել առանց արդարության, մարդկային կյանքերը չեն կարող դառնալ շահարկումների առարկա, չեն կարող անտեսվել՝ հունիսի 25-ին, Երևանի Հանրապետության հրապարակում Հռոմի պապի հետ մատուցված խաղաղության աղոթքի ընթացքում նշել է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն:
-
25.06.2016|
23:33
Պոնտիֆիկոսը Հանրապետության հրապարակում իր քարոզի ժամանակ անդրադարձավ Մերձավոր Արևելքում հակամարտություններին, Օսմանյան կայսրության և այսօրվա հայ-թուրքական հարաբերություններին, ինչպես նաև խաղաղություն մաղթեց Լեռնային Ղարաբաղին։